ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Միքայել Մինասյան․ «Հուսով եմ, որ Նիկոլի հոգեկանն էնքան վատ չի, որ ինձ վերագրի մասնաբաժին նաև Գավառի հիվանդանոցում»

Միքայել Մինասյան․ «Հուսով եմ, որ Նիկոլի հոգեկանն էնքան վատ չի, որ ինձ վերագրի մասնաբաժին նաև Գավառի հիվանդանոցում»
29.04.2020 | 11:50

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով գողացել է իր խոսնակի ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը և բացի ՀԺ-ի անանուն խմբագրականներից, հիմա էլ խոսնակի անունից է փորձում «օպերատիվ արձագանքել», գրում եմ ուղիղ՝ առանց միջնորդների։

Ընդունեք ի գիտություն.


Դուք՝ Նիկոլ Վովայի Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու.

1. Իշխանությունը պահելու դիմաց արցախյան գաղտնի բանակցություններում փուլային տարբերակին համաձայնելու և ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար:

2. Օլիգարխներից փող վերցնելու և նրանց «օրինապաշտ գործարար» դարձնելու համար:

3. Պետբյուջեից մի քանի տասնյակ միլիոն դոլար բացեիբաց գողանալու և հավելավճարների ու պարգևավճարների տեսքով Ձեր հետ քայլածներին բաժանելու համար:

4. Համաճարակի ժամանակ հանցավոր անգործության, կառավարչական անփութության, պետական միջոցները մսխելու և գողանալու, հիվանդության տարածման ծավալն ու վիրուսից մահերի փաստերը թաքցնելու համար:

5. Կարանտինի ժամանակ բացարձակ անգործության և սոցիալական անպատասխանատվություն ցուցաբերելու համար, ինչի հետևանքով ժողովրդին դատապարտել եք սովի, մթի և աղքատության։

Իսկ կառավարական ամառանոցները վայելելու, դրանք չհիմնավորված, հսկայական գումարներով նորոգելու, թանկարժեք ու անբովանդակ ուղևորությունների ու մնացածի համար՝ ժողովուրդը Ձեզ դատավոր։

Թեման ամբողջացա՞վ։ Անպայման արձանագրեք, որ չմոռանաք։

Հ. Գ. Ես հուսով եմ, որ Նիկոլի հոգեկանն էնքան վատ չի, որ ինձ վերագրի մասնաբաժին նաև Գավառի հիվանդանոցում: Չնայած...

Դիտվել է՝ 3515

Մեկնաբանություններ